|
ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԾՐԱԳՐԵՐԸ
«Իրավական Ուղեցույց» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին։ «Իրավական Ուղեցույցը» իր խնդիրների իրականացման նպատակով ծրագրեր է իրականացնում երկու հիմնական ուղղություններով՝ Մարդու իրավունքների եվրոպական և ներպետական պաշտպանության մեխանզիմների վերաբերյալ կրթական ռեսուրսների ապահովում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների ներկայացուցչության իրականացում։ 2002 թվականից ի վեր «Իրավական Ուղեցույցի» անդամները ներգրավված են եղել հետևյալ ծրագրերի իրականացման մեջ.
Մարդու իրավունքների եվրոպական և ներպետական պաշտպանության մեխանզիմների վերաբերյալ կրթական ռեսուրսների ապահովման ծրագրեր |
Ծրագրի անվանումը |
«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթ ծրագիր (ԻՄԻ) |
|
Ծրագրի ժամկետները
|
1. 2004 թ. հոկտեմբեր - 2005 թ. մայիս
2. 2007թ. մարտ – 2008 թ. փետրվար
3. 2009 թ. մարտ – 2010 թ. փետրվար
|
Ծրագրի նկարագիրը |
Իրավական ուղեցույցը սկսեց համագործակցել «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի հետ «Ինտերակտիվ մարդու իրավունքներ» Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթ (ԻՄԻ) ծրա•րի շրջանակներում£ ԻՄԻ ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2004 թվականին£ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի Միության կողմից£ Ծրագրի նպատակն է աջակցել բարձրացնելու ու ամրապնդելու ԲՈՒՀ-երի իրավագիտության, միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության եւ պատմության ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների գիտելիքները մարդու իրավունքների Եվրոպական պաշտպանության մեխանիզմների ուղղությամբ£ Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս մասնակցելու մտացածին դատական գործի լուծմանը£ Իրավական Ուղեցույցը պատասխանատու է մրցույթի մտացածին դատական գործը մշակելու համար£ Գործերն ամեն անգամ մշակվում են հինք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների առավել հաճախ հանդիպող խախտումներն ու մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված արդի խնդիրները£ Մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «Ինտերակտիվ մարդու իրավունքներ» ծրագրի կայք էջը www.interactivehr.am |
Ծրագրի նյութերը |
2004-2005 թթ. մրցույթի մտացածին դատական գործը |
 |
2007-2008 թթ. մրցույթի մտացածին դատական գործը |
 |
2009-2010 թթ. մրցույթի մտացածին դատական գործը |
 |
|
|
|
Ծրագրի անվանումը |
«Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի համապատասխանության ապահովումը Հայաստանում» թեմայով շարունակական ուսուցում։ |
|
Ծրագրի ժամկետները
|
2002 թ. հունիս-դեկտեմբեր |
Ծրագրի նկարագիրը |
Սույն ծրագիրը Բրիտանական Արևելք-Արևմուտք կազմակերպության կողմից 2002-2004թթ.-ին կազմակերպված և իրականացված «Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի համապատասխանության ապահովումը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» թեմայով «Ուսուցանողների վերապատրաստում» (այսուհետ՝ «Ուսուցանողների վերապատրաստում») ծրագրի բաղադրիչն Է և իրականացվել է այդ ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած երկու իրավաբանների կողմից։ Ուսուցումն իրականացվել է նույն մեթոդոլոգիայի կիրառմամբ և ուսուցման նյութերի օգտագործմամբ ինչ որ «Ուսուցանողների վերապատրաստմում» ծրագրի ժամանակ։ Ուսուցումը իրականացվել է Մարդու իրավունքների եվրեպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելում), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգգելու իրավունք), 9-րդ (մտքի, խղճի և կրոնի ազատություն) և 10-րդ (արտահայտվելու ազատություն) հոդվածների, ինչես նաև Առաջին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ուսուցման արդյունքում վերապատրաստվել են 13 իրավաբաններ և փաստաբաններ, որոնց մեծ մասը հետագայում սկսել են ներկայացուցչություն իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ |
Ծրագրի նյութերը |
Ծրագր վերջնական հաշվետվություն |
 |
Ծրագրի անվանումը |
«Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի համապատասխանության խթանումը Հայաստանում» թեմայով ուսուցում Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ |
|
Ծրագրի ժամկետները
|
2004 թ. սեպտեմբեր - 2005 թ. հունվար |
|
Ծրագրի նկարագիրը |
Ուսուցումն իրականցվել է Վանաձոր և Գավառ քաղաքներում և նպատակ ուներ Հայաստանում խթանել իրավունքի գերակայությունը՝ նպաստելով ներպետական մակարդակում, մասնավորապես Հայաստանի մարզերում, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նորմերի կիրառելիությանն՝ փաստաբանների, դասախոսների ինչպես նաև իրավաբանի մասնագիտություն ունեցող այլ անձանց, ներառյալ ուսանողների և հանրակրթական դպրոցներում մարդու իրավունքներ դասավանդող ուսուցիչների ուսուցման միջոցով։ Գավառ և Վանաձոր քաղաքներում իրականացման ուսուցման արդյունքում 42 իրավաբաններ, դասախոսներ, փաստաբաններ, Մարդու իրավունքներ դասավանդող ուսուցիչներ, և իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ վերապատրաստվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի տեսության և պրակտիկայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Եվրոպական Կոնվենցիայի նորմերի համապատասխանեցման հարցերի ուղղությամբ։ Մասնակիցներն արդյունքում ձեռք են բերել տեսական գիտելիքներ և Կոնվենցիայի նորմերի և ստանդարտների կիրառման գործնական փորձ՝ իրական գործերի վերլուծություն կատարելու արդյունքում։ |
|
Ծրագրի նյութերը |
Ծրագրի վերջնական հաշվետվություն |
 |
Վանաձորի ուսուցման օրակարգը |
 |
Գավառի ուսուցման օրակարգը |
 |
Ուսուցման ժամանակ իրականացված դատախաղերի նյութերը |
 |
Ուսուցման այլ նյութեր |
 |
Դիմումատուների ներկայացուցչության իրականացում |
Ծրագրի անվանումը |
Ադրբեջանի եւ Հայաստանի որոշ տարածքների իրենց տներից հարկադիր տեղահանված Էթնիկ հայերի ներկայացուցչության իրականացում Մարդու իրավունքի եվրոպական դատարանում
|
Ծրագրի ժամկետները
|
2006 -2007 |
Ծրագրի նկարագիրը |
2006-2007 թվականներին Իրավական Ուղեցույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 510 գանգատ, որից 302 գանգատ ներկայացված են այն դիմումատուների անունից ովքեր գաղթել են Ադրբեջանի Հանրապետության տարածքից, ներառյալ Բաքու, Շեքի և այլ քաղաքներից, իսկ 208 գանգատ ներկայացված է Արծվաշենի բնակիչների կողմից£ Դատարան ներկայացված գանգատներում հիմնականում բարձրացվում են հետևյալ հարցերը.
- Էթնիկ հայերի հարկադիր տեղահանումները Ադրբեջանի եւ Հայաստանի որոշ տարածքների իրենց տներից, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ,
- Այս մարդկանց պատկանող գույքի ապօրինի բռնագրավումն ու Ադրբեջանի Հանրապետության կողմից այդ գույքի անվտանգությունն ապահովելու, այն վերադարձնելու կամ համապատասխան փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ միջոցառումներ չձեռնարկելը,
- ըրոշ դեպքերում գանգատները վերաբերում են նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ենթադրյալ խախտմանը. դրանք այն գործերն են, երբ դիմումատուները իրենց սեփականության եւ այլ իրավունքների խախտումների մասին բողոքները ներկայացրել են Ադրբեջանի իրավապահ մարմիններին, սակայն այդ բողոքները քննության չեն առնվել£
2008-2009 թվակններին Եվրոպական դատարանը ծանուցել է Ադրբեջանի Հանրապետության կառավարության Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (No. 40167/06) ու Առաքելյանն ընդդեմ Ադրբեջանի (No. 13465/07) գործերով եւ հրավիրել կողմերին ներկայացնելու գրավոր փաստարկներ գանգատների ընդունելիության և իրավունքի հարցերի վերաբերյալ£ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ներգրավված է նշված գործերում որպես երրորդ կողմ£
|
Ծրագրի անվանումը |
Դիմումատուների ներկայացուցչության իրականացում Մարդու իրավունքի եվրոպական դատարանում |
 |
Ծրագրի ժամկետները
|
2002 թ. սեպտեմբերից մինչ այժմ |
Ծրագրի նկարագիրը |
2002թ. սեպտեմբերից «Իրավական Ուղեցույցի» անդամները սկսեցին դիմումատուների ներկայացուցչության իրականացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այդ գործունեության շրջանակներում մշակվել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ավելի քան 15 գանգատներ։ Գործերը հիմնականում վերաբերում են Եվրոպական կոնվենցիայի 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (արդար դատաքննության իրավունք), 8 (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 10-րդ (արտահայտվելու ազատություն), 11 (հավաքների և միավորումների ազատություն), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների ենթադրյալ խախտումներին։
|
|