|
ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
«Իրավական ուղեցույցի» անդամները փաստաբաններն են, ովքեր փաստաբանական գործունեություն են իրականացնում ինչպես ազգային դատարաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իրավաբաններ և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող այլ անձիք, ովքեր ընդունում են «Իրավական ուղեցույցի» նպատակներն ու խնդիրները։
«Իրավական ուղեցույցի» անդամ դառնալով՝ դուք հնարավորություն կունենաք.
- մասնակցել «Իրավական ուղեցույցի» ծրագրերին և միջոցառումներին,
- օգտվել «Իրավական ուղեցույցի»՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ և այլ համապատասխան ռեսուրսներից,
- աշխատել փորձառու փաստաբանների հետ, ովքեր զբաղվում են փաստաբանական գործունեությամբ, ինչպես ազգային դատարաններում, այնպես էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,
- «Իրավական ուղեցույցի» ինտերնետային էջում տպագրել կազմակերպության նպատականերին և խնդիրներին համապատասխան, մշակված հոդվածներ, վերլուծություններ, ուսումնասիրություններ, նյութեր և այլ փաստագթղթեր,
- ստանալ մասնագիտական խորհուրդներ և փորձառություն ազգային դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնող փաստաբաններից,
- տեղյակ լինել Մարդու իրավունքների եվրոպական և ազգային պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ կրթական և տեղեկատվական բնույթի միջոցառումներին և ռեսուրսներին,
- Ձեռք բերել մասնագիտական այլ հմտություններ, ինչպես օրինակ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և համապատասխան պրակտիկայի, ազգային օրենսդրության և պրակտիկայի վերաբերյալ խորացված ուսուցման հնարավորություններ և համապատասխան այլ խորացված ուսուցման դասընթացներ,
-
Նմանատիպ այլ արտոնություններ և հնարավորություններ։
Ի նկատի ունենալով «Իրավական ուղեցույցի» գործունեության առանձնահատկությունները, գործում են որոշակի մասնագիտական և ընթակարգային պահանջներ, որոնք «Իրավական ուղեցույցը» հաշվի է առնում կազմակերպությանը անդամագրվելու վերաբերյալ ներկայացված դիմումները քննարկելիս։
Եթե դուք ցանկանում եք դառնալ Իրավական ուղեցույցի անդամ ծանոթացեք «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպությանը անդամագրվելու և անդամավճարների վճարման կարգին (այսուհետ՝ «կարգ») և ներկայացրեք անդամության համար նախատեսված այս ձևն (Այստեղ տեղադրված է անդամության համար նախատեսված ձևը) ու Կարգով պահանջվող այլ փաստաթղթերը։ Իրավական ուղեցույցը անդամության մասին Ձեր դիմումը կքննարկի և համապատասխան որոշում կկայացնի Կարգով սահմանված կարգով և ժամկետներում։
«Իրավական ուղեցույցին» անդամագրվելու համար նախատեսված ձևն ու պահանջվող մյուս փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել
mailbox@legalguide.am էլեկտրոնային փոստի հասցեով։
|